Լրահոս

09.02.2013 14:26


Հայտնի են դարձել Լեդի Գագայի պահանջները

Հայտնի են դարձել Լեդի Գագայի պահանջները

Լեդի Գագայի և նրա նախկին օգնական Ջենիֆեր Օ’Նիլի դատավարական գործընթացից հայտնի են դարձել Լեդի Գագայի այն բոլոր պահանջները, որոնք նա ներկայացրել է «Monster Ball Tour»-ի կազմակերպիչներին: Երգչուհու պահանջները այնքան շատ են, որ հազիվ են տեղավորվել  14–էջանոց փաստաթղթում: Այդպես, օրինակ, երգչուհին պահանջել է, որ իր հյուրանոցային համարները միշտ զարդարված լինեին սպիտակ վարդերով, խմիչքների ցանկից անպակաս լինեին վիսկին և գինի, իսկ պատերի վրա փակցված լինեին Դեյվիդ Բոույիի նկարները: Համարում պետք է լինեին նաև յոգուրտներ, լավանդայի գույնի երկու փափկամազ սրբիչ, հատուկ դեմքի համար նույն գույնի անձեռոցիկ, մոմեր, սպիտակ բազմոցներ և այլն:

Նշենք նաև, որ դատավարության պատճառը Լեդի Գագայի նախկին օգնական Ջենիֆերի հայցն է. նա պնդում է, որ վրդովիչ պահվածքով երգչուհին  իրենց  7168 ժամ ավելի աշխատելու համար  մոտ 400 հազ.  դոլար է պարտք: Դատավարությունը շարունակվում է: 

Այս խորագրի վերջին նյութերը