Լրահոս

09.02.2013 21:25


Ուիթնի Հյուսթոնի քանդակները՝ Մադամ Տյուսոյի պատկերասրահում

Ուիթնի Հյուսթոնի քանդակները՝ Մադամ Տյուսոյի պատկերասրահում

Մադամ Տյուսոյի հանրահայտ պատկերասրահի այցելուներն այսուհետ կարող են տեսնել նաև չանաչված երգրուհի Ուիթնի Հյուսթոնի 4 քանդակները։ Դրանք մարմնավորում են երգչուհու գործունեության ամենահայտնի  պահերը:

Առաջինը պատկերում է երգչուհու 1988թ. տեսքը, երբ նկարահանվել է «I wanna dance with somebody» Գրեմմի մրցանակակիր երգի համար։ Սա ուղարկվելու է Լաս-Վեգաս: Երկրորդ քանդակում  Հյուսթոնը սպիտակ մարզահագուստով է, երբ 1991թ. Ֆլորիդայում մասնակցել է  Ամերիկայի  ֆուտբոլի Սուպերգավաթի հանդիսությանը։ Սա ուղարկվելու է Վաշինգտոն: Երրորդում Ուիթնին «Թիկնապահում» ներկայցված տեսքով է, այս մեկն էլ ուղարկվելու է Հոլիվուդ: Չորրորդ քանդակը ներկայացնում է 2008թ. Ուիթնիին այն տեսքով, որով նկարահանվել է իր վերջին` «I look to You» ալբոմի համար: Երգչուհու այս քանդակը մնալու է Նյու-Յուրքում:

Ներկայացված նկարները համապատասխանաբար պատկերում են Ուիթնի Հնուսթոնի՝ վերը նշված կերպարները։  

Այս խորագրի վերջին նյութերը