Տնտեսական

09.02.2013 14:11


Նախորդ շաբաթվա համեմատությամբ բանկերը գրանցել են վարկավորման ծավալների անկում

Նախորդ շաբաթվա համեմատությամբ բանկերը գրանցել են վարկավորման ծավալների անկում

 ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 38.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 34.8 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ շաբաթվա համեմատությամբ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալների անկում:

Հունվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 40.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 59.3 մլն ԱՄՆ դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը