Արամ Հարությունյան. «Ով չմիացավ ինձ, միացավ Սերժ Սարգսյանին»
Մեկ օր առաջ ինքնաբացարկ հայտնած ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այսօր լրագրողներին ասել է, որ իր առաքելության մի մասը ՀՀԿ–ի Սերժ Սարգսյանին մենակ թողնելն էր քվեաթերթիկում, մյուս մասն էլ՝ ներկայացնել Հայաստանի ներկա վիճակը ու բարձրաձայնել նախագահական այս ընտրությունների անօրինական լինելու մասին:
–Ով չմիացավ ինձ, միացավ Սերժ Սարգսյանին,–հայտարարել նա՝ նկատի ունենալով ինքնաբացարկ չհայտնած նախագահի մյու թեկնածուներին:
Խոսելով հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի մասին, նա ընդգծել է.
–Անդրիասի համար ամենալավ վերջաբանն այն կլիներ, որ միանար ինձ: Նա ֆիքսվելու է միայն որպես հացադուլ անող: Նա, մնալով քվեաթերթիկում, լեգիտիմացնելու է Սերժ Սարգսյանին:
Քարոզարշավը կասեցրած նախագահի թեկնածու Արման Մելիքյանի որդեգրած դիրքորոշումն էլ Արամ Հարությունյանի համար մի քիչ անհասկանալի է.
–Իմ նկատմամբ անուղղակի ճնշումներ են եղել են, ես կցանկանայի՝ այդ մասին իշխանությունները խոստովանեն: Ճնշել են, որ ես չառաջադրվեմ: Ես դիմում եմ Սերժ Սարգսյանին, նրա մտերիմներին, որ իզուր իմ կյանքում մութ էջեր չփնտրեն, որովհետև այդպիսիք չկան:
Ա. Հարությունյանը վստահ է, որ փետրվարի տասնութից նոր իրավիճակ է ստեղծվելու՝ լինելու է մաքուրքաղաքականդաշտ՝ դրան գումարած այն, որ իշխանության մեջ ամեն ինչ հաշտ չէ՝ իշխանության մեջ իրար ավելի շատ են ատում, քան ընդդիմադիրներին:
Մահափորձի ենթարկված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն էլ, ըստ նրա, պետք է ներողություն խնդրի հետքն այլ ուղղությամբ ուղղելու համար.
–Իրենք իրենց հակասում են, այդ թվում նաև Հայրիկյանը: Ես չեմ կարծում, որ Հայրիկյանն ինքը գիտի, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ դիմելու հարցում: Հայրիկյանի պահվածքն ինձ համար անտրաբանական է:
Արամ Հարությունյան. «Ով չմիացավ ինձ, միացավ Սերժ Սարգսյանին»
Մեկ օր առաջ ինքնաբացարկ հայտնած ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այսօր լրագրողներին ասել է, որ իր առաքելության մի մասը ՀՀԿ–ի Սերժ Սարգսյանին մենակ թողնելն էր քվեաթերթիկում, մյուս մասն էլ՝ ներկայացնել Հայաստանի ներկա վիճակը ու բարձրաձայնել նախագահական այս ընտրությունների անօրինական լինելու մասին:
–Ով չմիացավ ինձ, միացավ Սերժ Սարգսյանին,–հայտարարել նա՝ նկատի ունենալով ինքնաբացարկ չհայտնած նախագահի մյու թեկնածուներին:
Խոսելով հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի մասին, նա ընդգծել է.
–Անդրիասի համար ամենալավ վերջաբանն այն կլիներ, որ միանար ինձ: Նա ֆիքսվելու է միայն որպես հացադուլ անող: Նա, մնալով քվեաթերթիկում, լեգիտիմացնելու է Սերժ Սարգսյանին:
Քարոզարշավը կասեցրած նախագահի թեկնածու Արման Մելիքյանի որդեգրած դիրքորոշումն էլ Արամ Հարությունյանի համար մի քիչ անհասկանալի է.
–Իմ նկատմամբ անուղղակի ճնշումներ են եղել են, ես կցանկանայի՝ այդ մասին իշխանությունները խոստովանեն: Ճնշել են, որ ես չառաջադրվեմ: Ես դիմում եմ Սերժ Սարգսյանին, նրա մտերիմներին, որ իզուր իմ կյանքում մութ էջեր չփնտրեն, որովհետև այդպիսիք չկան:
Ա. Հարությունյանը վստահ է, որ փետրվարի տասնութից նոր իրավիճակ է ստեղծվելու՝ լինելու է մաքուր քաղաքական դաշտ՝ դրան գումարած այն, որ իշխանության մեջ ամեն ինչ հաշտ չէ՝ իշխանության մեջ իրար ավելի շատ են ատում, քան ընդդիմադիրներին:

7or.am