Լրահոս

23.06.2009 16:18


Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Երևանում կքննարկի «Վերին Լարս» հսկիչ անցագրային կետի բացման հարցը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Երևանում կքննարկի «Վերին Լարս» հսկիչ անցագրային կետի բացման հարցը

 Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում կքննարկի «Վերին Լարս» հսկիչ անցագրային կետի բացման հարցը։ «Վերին Լարսը» Վրաստանի և Ռուսաստանի միջև միակ ցամաքային հսկիչ անցագրային կետն է։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո, Ռուսաստանը փակել էր «Վերին Լարսը»։ Հայաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչության պետ Արամ Գրիգորյանը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են «Վերին Լարսով» Ռուսաստանից Հայսատան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելու շուրջ։ «Այս պահին բանակցությունները շարունակվում են, սակայն սկզբունքային հարցերի շուրջ արդեն ձեռք է բերվել համաձայնություն։ Նախատեսվում է այս հարցը ներկայացնել Վրաստանի նախագահին»,-ասել է Գրիգորյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը