Հավանաբար, շատերն են հիշում, թե ինչ փառապանծ խոստումներ էին տալիս տեղական և միջազգային որոշ գործիչներ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխութունների ժողովրդավարական քննարկումներ անցկացնելու մասին: Սակայն, արդեն երկրորդ ամիսն է, որ չենք կարողանում տեղեկատվություն ստանալ Ընտրական օրենսդրության նոյեմբերյան համաժողովին մեր համապատասխան առաջարկությունները չընդգրկելու մասին: Խտրականություն, որն առաջին անգամ չի կիրառվում: Ի դեպ, համաժողովի տպավորիչ բազմաքանակ կազմակերպիչներից ոչ մեկը, չի կարողանում անգամ տեղեկատվություն տալ Համաժողովի մասնակիցների մասին: Այսինքն, այդ միակ, այն էլ' անկազմակերպ միջոցառման նպատակը միայն տպավորություն ստեղծելն էր և ուրիշ ոչինչ: Պատահական չէ, որ խոստացած «ժողովրդավարական» քննարկումներն այսօր վեր են ածվել հհկական ծածկադմփոցի ԱԺ պետաիրավական հանձնաժողովում, ինչը և սպասելի էր' ընտրախախտներն այլ կերպ չեն կարող գործել: Այս պայմաններում, դեռ հհկական որոշ գործիչներ փորձում են չհասկանալ այդ քննարկումների բոյկոտումը հասարակական-քաղաքական սուբյեկտների կողմից: Մեզ մնում է միայն դատապարտել, մեղմ ասած, այս անպատասխանտու դրսևորումները երկրի կարևորագույն օրենսգրքի քննարկման ուղղությամբ:
Ռ. Թորոսյան. «ԸՕ նախագծը ՀՀԿ ծածկադմփոցն է»

ՀՊԱԿ նախագահ Ռուբեն Թորոսյան