Լրահոս

09.02.2013 11:57


Թունիսի ընդդիմության առաջնորդի հուղարկավորությունն ուղեկցվել է բախումներով

Թունիսի ընդդիմության առաջնորդի հուղարկավորությունն ուղեկցվել է բախումներով

Թունիսի ընդդիմության առաջնորդ Չոկրի Բելիադի հուղարկավորությունը վեր է ածվել զանգվածային բողոքի։ Նրա թաղմանը մասնակցել է ավելի քան 1,5 մլն մարդ:

Հուղարկավորությունը նաև ուղեկցվել է իրավապահների հետ բախումներով։ Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, նրանք էլ արցունքաբեր գազ են կիրառել:

Թունիսի «Հայրենասերների Դեմոկրատական կուսակցության» քարտուղար Շուկրի Բելաիդային գնդակահարվել էր անհայտ զինված խմբավորման անդամների կողմից։ Դրանից հետո երկրում բողոքի զանգավածային ալիք էր սկսվել։ Ցուցարարները շրջափակել էին ՆԳՆ–ի շենքը, մի շարք քաղաքներում ցուցարարները հրդեհել էին իշխող կուսակցության գրասենյակները:

Դրանից հետո Թունիսի վարչապետ Համադի Ջեբալին որոշել էր, որ պետք է նոր ազգային կառավարություն ձևավորվի, որի անդամները կուսակցական պատկանելություն չեն ունենա։ Մինչ այդ կառավարության ձևավորումը, գործողի լիազությունները սահմանափակվելու են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը