Լրահոս

09.02.2013 16:59


Ժիրայր Սեֆիլյան. «Քաղաքացիական ներկայիս ուժերը պարտավոր են գնալ համախմբման ճանապարհով»

Ժիրայր Սեֆիլյան. «Քաղաքացիական ներկայիս ուժերը պարտավոր են գնալ համախմբման ճանապարհով»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քաղաքացիական հասարակության առողջ տարրերը կարող են հեռանկար ունենալ միայն այն դեպքում, երբ համախմբվեն իրենց ներուժից նոր քաղաքական դաշտ և նոր ներկայացուցչական համակարգ ձևավորելու շարժման մեջ, որպեսզի փոխարինեն առկա ապազգային ու հակամարդկային համակարգին և կայանալու անընդունակ, քայքայված ու փոշիացող նրա քաղաքական դաշտին: Քաղաքացիական ներկայիս ուժերը պարտավոր են գնալ այդ ճանապարհով, հակառակ պարագայում հանցավոր վարչախումբը ավարտին կհասցնի երկիրը բաց սահմաններով համակենտրոնացման ճամբարի վերածելու իր ծրագիրը, որի կարգախոսն է «ստրկացիր կամ հեռացիր»:

Զգալի դեր կարող է խաղալ նաև արտերկրաբնակ հայության ակտիվ մասը, որի քաղաքացիական ներուժը կարևոր է հայաստանյան քաղաքացիական դաշտի հզորացման և նրանից նոր քաղաքական դաշտ ու ներկայացուցչական մարմիններ ձևավորելու հարցում»:

Այս խորագրի վերջին նյութերը