Լրահոս

09.02.2013 11:34


ԱՄՆ–ում ավարտվել է Պզոյի դատավարությունը

ԱՄՆ–ում ավարտվել է Պզոյի դատավարությունը

 Նախօրեին Նյու Յորքի դաշնային դատարանը 37-ամսյա ազատազարկման է դատապարտել հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանին (Պզո):

ԱՄՆ Հետաքննություննրի դաշնային բյուրոյի կայքի տեղեկացմամբ՝ դատարանը վճռել է նաև Ղազարյանից 60 հազ. դոլար տուգանք գանձել և բռնագրավել «օրենքով գողի» ունեցվածքը, այդ թվում՝  Կալիֆորնիայում գնվող 600 հազ. դոլար արժողությամբառանձնատունը:

Արմեն Ղազարյանը  մեղավոր է ճանաչվել ամերիկյան Medicare բժշկական ապահովագրության համակարգում զեղծարարարություններ կատարելու համար:

Նշենք նաև, որ Ղազարյանն արդեն 30 ամիս է՝ բանտում է: Հաշվի առնելով այդ հանգամանքը` նա շուրջ կես տարուց ազատ է արձակվելու և հանձնվելու է ԱՄՆ Միգրացիոն ծառայություններին` երկրից վտարելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը