Լրահոս

23.06.2009 15:56


Վարդան Այվազյան. «Հայ–թուրքական տնտեսական հարաբերություններում օրենսդրական կարգավորման առումով շատ խնդիրներ կան»

Վարդան Այվազյան. «Հայ–թուրքական տնտեսական հարաբերություններում օրենսդրական կարգավորման առումով շատ խնդիրներ կան»

-Նախաձեռնությունը շատ ողջունելի է, մասնավորապես, որովհետև բացում էն բոլոր հնարավոր զարգացումները։ Բնականաբար, վաղ թե ուշ այդ սահմանը բացվելու է, և մենք կունենանք այն հնարավոր ռիսկերը տնտեսության վրա և այն կարգավորման մեխանիզմները, որոնք պետությունները, մասնավորապես՝ Թուրքիան, կիրառում է իր թե՛ արտահանման խթանման, թե՛ ներքին տնտեսության կարգավորման համար։ Այստեղից հետևում է, որ ՀՀ համապատասխան թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմինները, և թե՛ տնտեսվարողները պետք է դիրքավորվեն թե՛ լավ, թե՛ վատ առումներով, որպեսզի կարողանանք մրցունակ լինել։ Օրենսդրական կարգավորման առումով շատ խնդիրներ կան, որոնք պետք է փորձենք կարգավորել,-«Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրները» թեմայով ՀՅ Դաշնակցության կազմակերպած քննարկման վերաբերյալ ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը։

Նա նշել է, որ քննարկումը շատ ուսուցանելի էր, և Հայաստանը պետք է ռեալ գնահատի իր ունեցած հնարավորություններն ու նախապատրաստված լինի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը