«Ժողովուրդը» գրում է, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը վերջնականապես չի կողմնորոշվել` դիմելու է ՍԴ` ընտրությունները հետաձգելու համար, թե ոչ: Օրաթերթի աղբյուրները պնդում են, որ Հայրիկյանն այսպես իրականում փորձում է Սերժ Սարգսյանից պաշտոն պոկել: Մասնավորապես լուրեր են շրջանառվում, որ նա ցանկանում է դառնալ պատգամավոր, այն էլ` մեծամասնական ընտրակարգով: Ըստ այդմ, խոսակցություն է եղել, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ականներից մեկը նշանակվի գործադիրում, որպեսզի Հայրիկյանն այդ ընտրատարածքում առաջադրվի ու հաղթի: Այս տարբերակը, սակայն, առայժմ հավանություն չի ստացել ՀՀԿ-ում, Ս. Սարգսյանի կողմից: Այնուամենայնիվ լուրը ճշտելու համար թերթը զրուցել է Հայրիկյանի հետ, որը, սակայն, հերքել է. «Ես նախագահի ընտրություններին եմ մասնակցում, նախագահ եմ ուզում դառնալ, ոչ թե պատգամավոր»:
Ի՞նչ է ուզում Հայրիկյանը