Լրահոս

09.02.2013 09:50


3/23 հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը հանձնաժողովի անդամներից պահանջե՞լ է անձնագրերը

3/23 հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը հանձնաժողովի անդամներից պահանջե՞լ է անձնագրերը

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի փոխանցմամբ՝ երեկ խմբագրություն է այցելել Զեյթուն համայնքն ընդգրկող թիվ 3/23 ընտրական հանձնաժողովի ՀԱԿ անդամ ներկայացուցիչ Տիգրան Ռշտունին, ով պատմել է, որ իրենց հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը հանձնաժողովի անդամներից պահանջել է անձնագրերը: Ի պատասխան` Ռշտունին փորձել է իմանալ, թե ինչի համար պետք է ինքը անձնագիր ներկայացնի: ՀՀԿ-ական նախագահը պատասխանել է, որ աշխատավարձ ստանալու համար է իրեն պետք անձնագիրը: …Արդեն երեկոյան` ժամը 18:00-ին, 540450 հեռախոսահամարից քաղաքացին զանգ է ստացել: Զանգահարողը ներկայացել է որպես ԿԸՀ անդամ և Ռշտունուն հայհոյանքներ է տվել` սպառնալիքներ հնչեցնելով: Թերթը զանգահարել է վերոնշյալ հեռախոսահամարով և պարզվել է, որ այդ հեռախոսահամարը կապ չունի ԿԸՀ-ի հետ: Թերթին պատասխանել են, որ բնակարան եք զանգահարել:
Ռշտունին թերթի հետ զրույցում ասել է, որ ինքը դիմելու է Մարդու իրավունքների պաշտպանին և փորձելու է ԿԸՀ-ում պարզել ստեղծված իրավիճակը:

Այս խորագրի վերջին նյութերը