Լրահոս

08.02.2013 16:26


Իսկանդարյանը Հայրիկյանին համեմատել է Ջեկի Չանի հետ

Իսկանդարյանը Հայրիկյանին համեմատել է Ջեկի Չանի հետ

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին՝ համոզմունք հայտնելով, որ դրա հեղինակները պրոֆեսիոնալ չեն եղել: 

–Եթե անգամ Մոսկվան, Վաշինգտոնը և Բաքուն ցանկանում էին վերացնել Պարույր Հայրիկյանին, ուրեմն նրանք ոչ պրոֆեսիոնալ քիլլերի են վարձել։ Պարույր Հայրիկյանին որպես թեկնածու չեն կրակել, քանի որ նա ֆավորիտ չէր և ոչ ոքի չէր խանգարում: Եվ հետո, 7.62 մմ տրամաչափի փամփուշտը պետք է ավելի լուրջ վնասվածք հասցներ։ Կամ ո՞վ է տեսել՝ 20 սմ հեռավորությունից կրակեն «Նագան»–ով, նա էլ Ջեկի Չանի գործողություններով խույս տա մահից,–նշել է քաղաքագետը։

Ի դեպ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Հայրիկյանի «ֆանտաստիկ կարողություններին» վերաբերող ծաղրանկարներ են տարածված, որոնցից մեկն էլ ներկայացնում ենք ձեր դատին։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը