Խորհրդակցություն Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակները Թուրքիա տեղափոխելու վերաբերյալ
Այսօր՝ փետրվարի 8-ին, ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու հետևողական գործընթացը՝ մասնավորապես առաջիկայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Երոպական տարածաշրջանային գրասենյակի՝ Բրատիսլավայից Ստամբուլ հնարավոր տեղափոխման հարցը, ինչը խիստ մտահոգիչ է Հայաստանի համար:
Խորհրդակցությունը հրավիրվել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից: Մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանն ու Ռուբեն Սաֆրաստյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՀՀ արտաքին հարաբերությունների ոլորտին առնչվող այլ հարցեր: Կարևորելով ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակների և Հայաստանի միջև համագործակցությունը, ինչպես նաև կիսելով ՄԱԿ-ի աշխատանքներին ներգրավված բազմաթիվ հայաստանյան հասարակական կազմակերպությունների մտահոգությունը ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու կապակցությամբ՝ առաջիկայում Հանրային խորհրդում կկազմակերպվեն հանրային բաց լսումներ՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, ԱԺ խմբակցությունների, Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունների, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ-ում գործող եվրոպական դիվանագիտական ներկայացուցչություների և հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խորհրդակցություն Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակները Թուրքիա տեղափոխելու վերաբերյալ
Այսօր՝ փետրվարի 8-ին, ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու հետևողական գործընթացը՝ մասնավորապես առաջիկայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Երոպական տարածաշրջանային գրասենյակի՝ Բրատիսլավայից Ստամբուլ հնարավոր տեղափոխման հարցը, ինչը խիստ մտահոգիչ է Հայաստանի համար:
Խորհրդակցությունը հրավիրվել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից: Մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանն ու Ռուբեն Սաֆրաստյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՀՀ արտաքին հարաբերությունների ոլորտին առնչվող այլ հարցեր:
Կարևորելով ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակների և Հայաստանի միջև համագործակցությունը, ինչպես նաև կիսելով ՄԱԿ-ի աշխատանքներին ներգրավված բազմաթիվ հայաստանյան հասարակական կազմակերպությունների մտահոգությունը ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու կապակցությամբ՝ առաջիկայում Հանրային խորհրդում կկազմակերպվեն հանրային բաց լսումներ՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, ԱԺ խմբակցությունների, Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունների, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ-ում գործող եվրոպական դիվանագիտական ներկայացուցչություների և հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: