Հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանը միջամտել է ոստիկանների և ակտիվիստների բախմանը
«aravot.am»–ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ գրասենյակի մոտից նախագահի նստավայր բարձրացող ցուցարարներին Երևանի փոխոստիկանապետ ՎալերիՕսիպյանը բացատրել է, որ դահակասումէհանրահավաքներանցկացնելումասինօրենքին: Ոստիկանները քաշքշել են ակտիվիստներին և թույլ չեն տվել բարձրանալ:
Միջամտել է ԳԱԱ–ի շենքի մոտ հացադուլի նստած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։ Նա ոստիկաններին առաջարկել էթույլտանբարձրանալմինչևԱկադեմիայիմոտ՝իրհետհանդիպման: Ոստիկանները չեն ընդառաջել նախագահի թեկնածուին՝ բացատրելով, թե ակտիվիստներնիրենցհավատչեններշնչում, թե նրանք ընդամենն ուզում են Ակադեմիայի մոտ հանդիպել նախագահի թեկնածուին: Քիչ անց փոխոստիկանապետ Օսիպյանը հայտարարել է, որ ակտիվիստներին թույլ են տալիս բարձրանալ Բաղրամյան 26՝ միայնդիմացիմայթից:
Այժմ արդեն ակտիվիստները Բաղրամյան 26-իցհեռացել են։
Հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանը միջամտել է ոստիկանների և ակտիվիստների բախմանը
«aravot.am»–ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ գրասենյակի մոտից նախագահի նստավայր բարձրացող ցուցարարներին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բացատրել է, որ դա հակասում է հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքին: Ոստիկանները քաշքշել են ակտիվիստներին և թույլ չեն տվել բարձրանալ:
Օսիպյանն ասել է՝ դուք խախտում եք օրենքը, ձեր ակցիան ինքնաբուխ չէ, ակտիվստներն էլ բողոքել են, որ խախտում են ազատ տեղաշարժվելու իրենց իրավունքը:
Միջամտել է ԳԱԱ–ի շենքի մոտ հացադուլի նստած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։ Նա ոստիկաններին առաջարկել է թույլ տան բարձրանալ մինչև Ակադեմիայի մոտ՝ իր հետ հանդիպման: Ոստիկանները չեն ընդառաջել նախագահի թեկնածուին՝ բացատրելով, թե ակտիվիստներն իրենց հավատ չեն ներշնչում, թե նրանք ընդամենն ուզում են Ակադեմիայի մոտ հանդիպել նախագահի թեկնածուին: Քիչ անց փոխոստիկանապետ Օսիպյանը հայտարարել է, որ ակտիվիստներին թույլ են տալիս բարձրանալ Բաղրամյան 26՝ միայն դիմացի մայթից:
Այժմ արդեն ակտիվիստները Բաղրամյան 26-ից հեռացել են։
7or.am