Այսօր մի քանի տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ «Վե´րջ ռեժիմին» խորագրով գործողություն են են իրականացրել: Մասնակիցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մինչև ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ շղթա էին կազմել` փորձ անելով ցույց տալ ընտրությունների կեղծման գործում իրենց ներդրումն ունեցող երկու կառույցների՝ ԿԸՀ-ի և միջազգային դիտորդական առաքելությունների միջև կապը:
Մինչ այդ, բողոքի գործողության մասնակիցները հաղորդագրություն էին տարածել, որում մասնավորապես ասված էր. «Հայաստանում հանրության առջև ծառացած տարաբնույթ խնդիրների սկզբնաղբյուրը կեղծ ընտրություններն են:
Տարիներ շարունակ Հայաստանում կեղծվում են ընտրությունները, ինչի արդյունքում քրեաօլիգարխիային հաջողվում է ժողովրդին պատկանող իշխանությունը պահել իր ձեռքում: Ընտրական գործընթացները կազմակերպվում և անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանցավոր թողտվության և ռեժիմի հանձնարարությունները կատարելու պայմաններում: Այդ պետական ինստիտուտը, կեղծիքներ կատարելով, պարալիզացրել է ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության հաստատման հնարավորությունը: Մյուս օղակը, որը հնարավորություն է տալիս այդ կեղծված ընտրությունների արդյունքները լեգիտիմացնել, միջազգային դիտորդական առաքելություններն են, որոնց տրված եզրակացությունները օգտագործվում են ամրապնդելու համար կեղծված ընտրությունների արդյունքները: Վերջին անգամ այս ամենի ականատեսը եղանք 2008թ. նախագահական ընտրություններից հետո, երբ ռեժիմը, ստանալով միջազգային դիտորդական առաքելությունների ոչ օբյեկտիվ եզրակացությունները, մարդկային զոհերի գնով կարողացավ վերարտադրվել:
Նախորդ ակցիաների ժամանակ մենք արդեն պահանջել ենք ԿԸՀ-ից ազատել ժողովրդին պատկանող պետական այդ ինստիտուտը կեղծարարներից, իսկ դիտորդական առաքելություններից՝ հեռանալ մեր երկրից և չսատարել կեղծարարներին:
Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին սույն թվականի փետրվարի 8-ին մասնակցել «Վե´րջ ռեժիմին» ակցիային: Ակցիայի իմաստն է ցույց տալ ընտրությունների կեղծման գործում իրենց ներդրումն ունեցող երկու կառույցների՝ ԿԸՀ-ի և միջազգային դիտորդական առաքելությունների միջև կապը»:
«Վե´րջ ռեժիմին»՝ բողոքի գործողություն (տեսանյութ)
Այսօր մի քանի տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ «Վե´րջ ռեժիմին» խորագրով գործողություն են են իրականացրել: Մասնակիցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մինչև ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ շղթա էին կազմել` փորձ անելով ցույց տալ ընտրությունների կեղծման գործում իրենց ներդրումն ունեցող երկու կառույցների՝ ԿԸՀ-ի և միջազգային դիտորդական առաքելությունների միջև կապը:
Մինչ այդ, բողոքի գործողության մասնակիցները հաղորդագրություն էին տարածել, որում մասնավորապես ասված էր. «Հայաստանում հանրության առջև ծառացած տարաբնույթ խնդիրների սկզբնաղբյուրը կեղծ ընտրություններն են:
Տարիներ շարունակ Հայաստանում կեղծվում են ընտրությունները, ինչի արդյունքում քրեաօլիգարխիային հաջողվում է ժողովրդին պատկանող իշխանությունը պահել իր ձեռքում: Ընտրական գործընթացները կազմակերպվում և անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանցավոր թողտվության և ռեժիմի հանձնարարությունները կատարելու պայմաններում:
Այդ պետական ինստիտուտը, կեղծիքներ կատարելով, պարալիզացրել է ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության հաստատման հնարավորությունը: Մյուս օղակը, որը հնարավորություն է տալիս այդ կեղծված ընտրությունների արդյունքները լեգիտիմացնել, միջազգային դիտորդական առաքելություններն են, որոնց տրված եզրակացությունները օգտագործվում են ամրապնդելու համար կեղծված ընտրությունների արդյունքները: Վերջին անգամ այս ամենի ականատեսը եղանք 2008թ. նախագահական ընտրություններից հետո, երբ ռեժիմը, ստանալով միջազգային դիտորդական առաքելությունների ոչ օբյեկտիվ եզրակացությունները, մարդկային զոհերի գնով կարողացավ վերարտադրվել: