Նախագահ ընտրվելու դեպքում Արման Մելիքյանը նախևառաջ կայցելի Մատենադարան
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ ԿԸՀ–ն լրացուցիչ նիստ է գումարելու իր դիմումը քննելու համար:
–Երեկ հանձնաժողովը քննում էր իմ դիմումը, բայց նրանք կարծես որևէ կերպ չէին կարողանում ընկալել ընտրակեղծարարությունը կանխելու` իրենց ուղղված իմ պահանջը: Դիմումն ավելի մանրամասն քննարկելու համար լրացուցիչ նիստ գումարելու որոշում եղավ,-ասել է թեկնածուն:
Արման Մելիքյանը պահանջում է հրապարակել ՀՀ անկախացումից ի վեր ՀՀ քաղաքացիություն ստացած երկքաղաքացիների, ՀՀ-ից հեռացածների, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածների պաշտոնական թվերը:
Արման Մելիքյանն անդրադարձել է նաև ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Արամ Հարությունյանի կոչին՝ ինքնաբացարկ հայտնելու մասին, և նշել, որ հարգում է կոչ անելու նրա իրավունքը, բայց չի միանալու, քանի որ նպատակահար չի համարում:
Նախագահ ընտրվելու դեպքում էլ Արման Մելիքյանը նախևառաջ կայցելի Մատենադարան.
–Այն խորհրդանշում է մեր լեզվի հզորությունը, մշակույթը, գիտությունը, պատմությունը, ազգի ինտելեկտուալ պոտենցիալը: Ինտելեկտը պետք է առաջ շարժի մեր պետականությունը:

7or.am