Արամ Մանուկյան. «Քաղաքական լարվածությունը համաներման հարցով ամենևին չի թուլացել»
-ԵԽԽՎ-ում իրենց գոհունակությունը կհայտնեն համաներման մասին։ Վստահ կնշեն, որ Հայաստանը կրկին մնում է մոնիտորինգի տակ, քանի որ բանաձևերի մեծ մասը չի կատարվել։ Բանաձև կլինի, սանկցիա չի լինի,- պատասխանելով «7օր»-ի՝ «Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԵԽԽՎ նստաշրջանից» հարցին, ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը։
-Քաղաքական լարվածությունը համաներման հարցով ամենևին չի թուլացել։ Ընդհակառակը, բոլոր ազատ արձակվածները միաձայն երաշխավորում են, որ իրենք պայքարելու են Հայաստանում իշխանափոխության, ժողովրդավարություն և սահմանադրական կարգ հաստատելու համար,- ընդգծել է Արամ Մանուկյանն ու հավելել, թե 25-30 հոգով ավելացավ այն մարդկանց թիվը, որոնք պայքարում էին բանտերից մարդկանց ազատ արձակելու համար։
-Որակյալ պայքարողներ հայտնվեցին մեր շարքերում։ Համառ, գաղափարական, պինդ և գրագետ տղաներ համալրեցին մեր շարքերը։

7or.am