Վահան Հովհաննիսյան. «Արա, դուք ո՞վ եք, որ ձեր վրա կրակեն»
ՀՅԴ բյուրոյի անդամ ՎահանՀովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին և դրսի ուժերի կողմից դրա կազմակերպված լինելու վարկածին։
–Օտար ուժերը տարբեր են լինում, օրինակ՝ Ադրբեջանն ու Թուրքիան: Միանգամիցվճռականորեննշելմեկհասցե՝Ռուսաստան, չի՛կարելի: Եթե Ռուսաստանն արդեն այն աստիճանի է հասել, որ Հայաստանում ընտրություններում առանձնապես շանսեր չունեցող պրոարևմտյան թեկնածու է փնտրում, որ խփի, ապա նրանիցշատ ավելիպրոռուսականթեկնածուներկան:Արա,դուքո՞վեք,որձեր վրակրակեն, կարա՞քմիհատինձբացատրեք,-հայտարարել է Վ. Հովհաննիսյանը:
Թեև ՀՅԴ բյուրոյի անդամը նախագահի թեկնածու ԱնդրիասՂուկասյանի հացադուլը դիտարկում է ոչ թե որպես քաղաքականգործընթաց, այլ պարզապես՝ միջոցառում, բայց նրա պլատֆորմըիրեն հասկանալի և հոգհարազատ է.
–Մենքասումենք՝չենքմտնում ընտրապայքարի մեջ, որովհետե ընտրություններն անարդարեն, իսկԱնդրիասնասումէ՝մտնումեմ, որովհետևանարդարեն:
Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ հասարակությունն անտարբերության է մատնում այն մարդուն, ով պատրաստ է մահանալ, միայն թե այդ նույն հասարակության աչքերը բացվեն։
Ինչպես հայտնի է, ՀՅԴ բյուրոն որոշել է չքվեարկել իշխանության թեկնածուի օգտին: Վ. Հովհաննիսյանը նշել է, որ մտադիր է բոլո՛ր թեկնածուներին կողմ կքվեարկել, թեև դա անվավեր կհամարվի:
Վահան Հովհաննիսյան. «Արա, դուք ո՞վ եք, որ ձեր վրա կրակեն»
ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին և դրսի ուժերի կողմից դրա կազմակերպված լինելու վարկածին։
–Օտար ուժերը տարբեր են լինում, օրինակ՝ Ադրբեջանն ու Թուրքիան: Միանգամից վճռականորեն նշել մեկ հասցե՝ Ռուսաստան, չի՛ կարելի: Եթե Ռուսաստանն արդեն այն աստիճանի է հասել, որ Հայաստանում ընտրություններում առանձնապես շանսեր չունեցող պրոարևմտյան թեկնածու է փնտրում, որ խփի, ապա նրանից շատ ավելի պրոռուսական թեկնածուներ կան: Արա, դուք ո՞վ եք, որ ձեր վրա կրակեն, կարա՞ք մի հատ ինձ բացատրեք,-հայտարարել է Վ. Հովհաննիսյանը:
Թեև ՀՅԴ բյուրոյի անդամը նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը դիտարկում է ոչ թե որպես քաղաքական գործընթաց, այլ պարզապես՝ միջոցառում, բայց նրա պլատֆորմը իրեն հասկանալի և հոգհարազատ է.
–Մենք ասում ենք՝ չենք մտնում ընտրապայքարի մեջ, որովհետե ընտրություններն անարդար են, իսկ Անդրիասն ասում է՝ մտնում եմ, որովհետև անարդար են:
Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ հասարակությունն անտարբերության է մատնում այն մարդուն, ով պատրաստ է մահանալ, միայն թե այդ նույն հասարակության աչքերը բացվեն։
Ինչպես հայտնի է, ՀՅԴ բյուրոն որոշել է չքվեարկել իշխանության թեկնածուի օգտին: Վ. Հովհաննիսյանը նշել է, որ մտադիր է բոլո՛ր թեկնածուներին կողմ կքվեարկել, թեև դա անվավեր կհամարվի:
7or.am