Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօրվա ասուլիսին հայտնել է, որ քարոզարշավի շրջանակներում հեռարձակվող լրատվամիջոցներում եթերաժամանակի ծավալով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ամենից շատն է լուսաբանվել։ Երկրորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ում հաջորդում են Սերժ Սարգսյանն ու Հրանտ Բագրատյանը։ «Մյուս չորս թեկնածուները ոչ թե զրկված են լրատվամիջոցների ուշադրությունից, այլ նրանց մասնակցությամբ միջոցառումներն են սահմանափակ»,–ասել է բանախոսը։ Ըստ Նավասարդյանի՝ հունվարի 14-ից փետրվարի 3-ը հեռարձակվող ԶԼՄ-ները խտրականություն կամ բացահայտ կողմնակալ վերաբերմունք չեն դրսևորել թեկնածուների նկատմամբ։ Իսկ մշտադիտարկման ընթացքում որպես արձանագրված թերություն փորձագետը նշել է կարծիքների բախման, բանավեճերի պակասը:
Պարույր Հայրիկյանը ամենից շատն է լուսաբանվել