Լրահոս

08.02.2013 13:01


Արմեն Ռուստամյանը հակված է քվեաթերթիկի վրա գրել` բոլորին դեմ

Արմեն Ռուստամյանը հակված է քվեաթերթիկի վրա գրել` բոլորին դեմ

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ նախագահի թեկնածուներից և ոչ մեկի ծրագրում ՀՅԴ–ի առաջարկած յոթ կետերը տեղ չեն գտել՝ չնայած որ քննարկումների ժամանակ իրենց դրական կարծիքն էին հայտնում դրանց վերաբերյալ:

ՀՅԴ-ն այս ամենը չի մոռացել և չի ներելու,–ասել է Ա. Ռուստամյանը՝ ավելացնելով, թե  հույս ունեին այդպիսով միասնական թեկնածու դառնալ:

Իսկ թե ինչպե՞ս պետք է քվեարկի ՀՅԴ–ի ընտրազանգվածը, կուսակցությունն այդ կոչով հանդես կգա ընտրություններից մի քանի օր առաջ։

–Շտապելու կարիք չկա։ Իրավիճակի փոփոխություններն անսպասելի են։ Դեռ հայտնի չի` ընտրությունները կկայանան փետրվարի 18-ի՞ն, թե՞ Պարույր Հայրիկյանը կորոշի հետաձգել։ Ես հակված եմ գնալ ընտրության և քվեաթերթիկի վրա գրել` բոլորին դեմ,–ասել է նա։

Ինչ վերաբերում է նախագահ դառնալու դեպքում ՀՅԴ–ի կողմից Սերժ Սարգսյանին շնորհավորելուն, Ռուստամյանը զարմացել է.

–Ի՞նչը շնորհավորենք, երբ ընտրությունները շինծու են և ժողովրդավարական ընտրություններից այնքան հեռու, որ իմաստ չունի խոսել հաղթողի և պարտվողների մասին: Սերժ Սարգսյանին կշնորհավորեն նրանք, ովքեր կհամարեն, որ նորմալ ընտրություններ են եղել։ Իսկ կանխորոշված հաղթողը ինքնագոհ շարունակելու է ղեկավարել երկիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը