Խորհրդային տարիների քաղբանտարկյալների հայտարարությունը
Իրավապաշտպան, իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ–ի նախագահ Վարդան Հարությունյանը նախաձեռնել է խորհրդային տարիներին Հայաստանում ծավալված այլախոհական շարժման մասին մի ուսումնասիրություն հրապարակել: Նախատեսվող ուսումնասիրության մեջ, ի թիվս այլ նյութերի, պետք է տեղ գտնեն նաև այդ տարիներին դատապարտվածների դատավճիռները: Դրանք ձեռք բերելու նպատակով դեռևս 2011թ. նոյեմբերին Վ. Հարությունյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային Անվտանգության Ծառայություն: Սակայն, ԱԱԾ-ն իր գրությամբ, հղում կարտարելով Արխիվային գործի մասին օրենքի 21 և Տեղեկատվության մասին օրենքի 8 հոդվածների վրա, նրան մերժել է, տեղեկացնում են Խորհրդային տարիների քաղբանտարկյալները տարածած հայտարարության մեջ: «Մերժման ակնհայտ անհիմն լինելը վիճարկել չցանկանալով Հարությունյանը մտածում է, որ մերժման որևէ, թեկուզ կամայական, հիմք չի լինի, եթե մարդիկ իրենց անունից դիմեն ԱԱԾ և պահանջեն ժամանակին իրենց նկատմամբ կայացված դատավճիռները: Նա խորհրդային տարիների քաղբանտարկյալներից, իսկ մահացածների դեպքում նրանց առաջին կարգի ժառանգներից, հավաքում է նման դիմումներ ու մեկ փաթեթով 2012թ. դեկտեմբերի 6-ին ուղարկում է ԱԱԾ, իսկ արդեն դեկտեմբերի 11-ով թվագրված գրությամբ կրկին մերժում է ստանում: Այս անգամ արդեն մերժման համար որպես հիմք նշվում է Արխիվային գործի մասին օրենքի 22 հոդվածը:
Ակնհայտ է, որ յուրաքանչյուր դատապարտյալի դատավճիռ պետք է տրվի դատապարտյալին: Այլ կերպ լինել չի կարող: Սակայն խորհրդային շրջանում քաղաքական բանտարկյալների դատավճիռները բանտարկյալներին աշխատում էին չտրամադրել: Հայտնի են դեպքեր, երբ մարդիկ կարողացել են իրենց դատավճիռները կամ մեղադրական եզրակացություններն ստանալ երկարատև հացադուլների արդյունքում: Բայց այդ ժամանակները վաղուց արդեն անցյալ են: Այն երկիրը, որ մարդկանց դատապարտում էր այլախոհ լինելու համար այլևս գոյություն չունի: Այդ շրջանի քաղբանտարկյալները վաղուց արդարացվել են, բայց Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ը հին ժամանակների ոգուն համաձայն շարունակում է հույժ գաղտնի փաստաթուղթ համարել խորհրդային շրջանում հրապարակված դատավճիռները: Անգամ խորհրդային ժամանակներում հայտարարվում էր, որ այդ դատավճիռները հրապարակվում են բաց դատավարությունների արդյունքում: Այսինքն` այդ դատավճիռներն իրենց հրապարակման պահից արդեն հանրության սեփականություն են, դրանցից որևէ մեկը փակ դատավարության արդյունք չէ և դրանք, անգամ խորհրդային չափանիշներով, որևէ տեսակի գաղտնիք համարվել չեն կարող: Դրանք մեզ են վերաբերում, կայացվել են մեր նկատմամբ և մենք իրավունք ունենք պահանջել և ստանալ մեր դատավճիռները: Զարմանալի է միայն, թե ինչո՞ւ է տխրահռչակ Խորհրդային պետության տապալումից և Հայաստանի Անկախ Հանրապետության հռչակումից այսքան տարի անց Անկախ Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային Անվտանգության Ծառայությունը շարունակում հավատարիմ մնալ խորհրդային մտածողությանն ու բարքերին և ամեն կերպ ի ցույց դնում իր անհանդուրժողականությունը այն մարդկանց նկատմամբ, ովքեր ժամանակին պայքարել են այդ բարքերի ու այդ մտածողության դեմ:
Դատապարտելով ԱԱԾ ղեկավարության նման կամայական գործելաոճը հայտարարում ենք, որ հետամուտ ենք լինելու մեր իրավունքների պաշտպանությանը: Ուրախությամբ կընդունենք լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների, հասարակական ու քաղաքական գործիչների աջակցությունը»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարության տակ ստորագրել են խորհրդային տարիների հետևյալ քաղբանտարկյալները. Պարույր Հայրիկյան Ռազմիկ Մարկոսյան Ազատ Արշակյան Շահեն Հարությունյան Վալտեր Մելիքյան Բագրատ Շահվերդյան Գագիկ Առաքելյան Նորիկ Մարտիրոսյան Սուրեն Մելիքյան Վարդան Հարությունյան
Խորհրդային տարիների քաղբանտարկյալների հայտարարությունը
Իրավապաշտպան, իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ–ի նախագահ Վարդան Հարությունյանը նախաձեռնել է խորհրդային տարիներին Հայաստանում ծավալված այլախոհական շարժման մասին մի ուսումնասիրություն հրապարակել: Նախատեսվող ուսումնասիրության մեջ, ի թիվս այլ նյութերի, պետք է տեղ գտնեն նաև այդ տարիներին դատապարտվածների դատավճիռները: Դրանք ձեռք բերելու նպատակով դեռևս 2011թ. նոյեմբերին Վ. Հարությունյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային Անվտանգության Ծառայություն:
Սակայն, ԱԱԾ-ն իր գրությամբ, հղում կարտարելով Արխիվային գործի մասին օրենքի 21 և Տեղեկատվության մասին օրենքի 8 հոդվածների վրա, նրան մերժել է, տեղեկացնում են Խորհրդային տարիների քաղբանտարկյալները տարածած հայտարարության մեջ:
«Մերժման ակնհայտ անհիմն լինելը վիճարկել չցանկանալով Հարությունյանը մտածում է, որ մերժման որևէ, թեկուզ կամայական, հիմք չի լինի, եթե մարդիկ իրենց անունից դիմեն ԱԱԾ և պահանջեն ժամանակին իրենց նկատմամբ կայացված դատավճիռները: Նա խորհրդային տարիների քաղբանտարկյալներից, իսկ մահացածների դեպքում նրանց առաջին կարգի ժառանգներից, հավաքում է նման դիմումներ ու մեկ փաթեթով 2012թ. դեկտեմբերի 6-ին ուղարկում է ԱԱԾ, իսկ արդեն դեկտեմբերի 11-ով թվագրված գրությամբ կրկին մերժում է ստանում: Այս անգամ արդեն մերժման համար որպես հիմք նշվում է Արխիվային գործի մասին օրենքի 22 հոդվածը:
Ակնհայտ է, որ յուրաքանչյուր դատապարտյալի դատավճիռ պետք է տրվի դատապարտյալին: Այլ կերպ լինել չի կարող: Սակայն խորհրդային շրջանում քաղաքական բանտարկյալների դատավճիռները բանտարկյալներին աշխատում էին չտրամադրել: Հայտնի են դեպքեր, երբ մարդիկ կարողացել են իրենց դատավճիռները կամ մեղադրական եզրակացություններն ստանալ երկարատև հացադուլների արդյունքում: Բայց այդ ժամանակները վաղուց արդեն անցյալ են: Այն երկիրը, որ մարդկանց դատապարտում էր այլախոհ լինելու համար այլևս գոյություն չունի: Այդ շրջանի քաղբանտարկյալները վաղուց արդարացվել են, բայց Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ը հին ժամանակների ոգուն համաձայն շարունակում է հույժ գաղտնի փաստաթուղթ համարել խորհրդային շրջանում հրապարակված դատավճիռները: Անգամ խորհրդային ժամանակներում հայտարարվում էր, որ այդ դատավճիռները հրապարակվում են բաց դատավարությունների արդյունքում: Այսինքն` այդ դատավճիռներն իրենց հրապարակման պահից արդեն հանրության սեփականություն են, դրանցից որևէ մեկը փակ դատավարության արդյունք չէ և դրանք, անգամ խորհրդային չափանիշներով, որևէ տեսակի գաղտնիք համարվել չեն կարող: Դրանք մեզ են վերաբերում, կայացվել են մեր նկատմամբ և մենք իրավունք ունենք պահանջել և ստանալ մեր դատավճիռները:
Զարմանալի է միայն, թե ինչո՞ւ է տխրահռչակ Խորհրդային պետության տապալումից և Հայաստանի Անկախ Հանրապետության հռչակումից այսքան տարի անց Անկախ Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային Անվտանգության Ծառայությունը շարունակում հավատարիմ մնալ խորհրդային մտածողությանն ու բարքերին և ամեն կերպ ի ցույց դնում իր անհանդուրժողականությունը այն մարդկանց նկատմամբ, ովքեր ժամանակին պայքարել են այդ բարքերի ու այդ մտածողության դեմ:
Դատապարտելով ԱԱԾ ղեկավարության նման կամայական գործելաոճը հայտարարում ենք, որ հետամուտ ենք լինելու մեր իրավունքների պաշտպանությանը: Ուրախությամբ կընդունենք լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների, հասարակական ու քաղաքական գործիչների աջակցությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության տակ ստորագրել են խորհրդային տարիների հետևյալ քաղբանտարկյալները.
Պարույր Հայրիկյան
Ռազմիկ Մարկոսյան
Ազատ Արշակյան
Շահեն Հարությունյան
Վալտեր Մելիքյան
Բագրատ Շահվերդյան
Գագիկ Առաքելյան
Նորիկ Մարտիրոսյան
Սուրեն Մելիքյան
Վարդան Հարությունյան