Օրերս ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է «Եվրոպա-Ադրբեջան» կազմակերպության՝ ձեզ ուղղված հարցի պատասխանը, որտեղ, ըստ տվյալ լրատվական գործակալության, դուք հայտարարել եք, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, որ այդ տարածքներից հայկական զորքերը պետք է անհապաղ դուրս բերվեն, որ ադրբեջանական փախստականների ճակատագիրը կախված է օկուպացված տարածքների ազատագրումից, եւ որ Ստեփանակերտի օդակայանի շահագործումն անթույլատրելի է։ Իհարկե, ես մեծագույն վերապահում ունեմ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցած տեղեկատվության ճշգրտության հարցում, քանզի ապատեղեկատվությունն այդ երկրի քարոզչամեքենայի հիմնական գործիքներից է, սակայն կցանկանային անձամբ ձեզանից ստանալ պարզաբանում՝ տվյալ հրապարակման վերաբերյալ։ Արդյո՞ք հայտարարությունները, որը տվյալ լրատվամիջոցը վերագրում է ձեզ՝ իրապես ձերն են եւ դուք նման գնահատականներ եք հնչեցրել։ Եթե դուք իրապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման միջազգայնորեն ընդունված իրավունքը համարում եք ոտնձգություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ, եթե իրապես ձեզ են պատկանում հոդվածում տեղ գտած հայտարարությունները, ապա ես, որպես ԵԽԽՎ պատգամավոր, ԵԽԽՎ-ում բարձրացնելու եմ ձեր՝ որպես Հայաստանի հարցով համազեկուցող լինելու նպատակահարմարության հարցը։ Չի կարող հակամարտության մասին ադրբեջանական տեսակետն ու դիրքորոշումը պաշտպանող եւ հստակ կողմնակալ տեսակետ ունեցող պատգամավորն անաչառ լինել համազեկուցողի իր պարտականությունը կատարելու մեջ։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ԵԽԽՎ կանոնադրությունը հստակ արձանագրում է շահերի առկայության խնդիրը, եւ եթե դուք իրապես նման սուբյեկտիվ դիրքորոշում ունեք, ապա պարտավոր էիք այդ մասին, մինչեւ համազեկուցողի ձեր պարտականությունը ստանձելը, հայտարարել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում։
Այդուհանդերձ, ես հույս ունեմ, որ սա ադրբեջանական մամուլի հերթական ապատեղեկատվությունն է, ուստի ակնկալում եմ ձեր հստակ պարզաբանումները։
Հարգանքով՝
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանի նամակը Աքսել Ֆիշերին
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր
ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող պարոն Աքսել Ֆիշերին
Հարգելի պարոն Ֆիշեր,