Աշխատանքի մրցույթ` հաշմանդամություն ունեցող անձանց համար
ՀՀ ԱԻ նախարարությունում շարունակվում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի համար հայտարարված մրցույթը։
ԱԻՆ համակարգում աշխատանքի պիտի անցնեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք։ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ` ԱՌՆԱՊ հիմնադրամում ստեղծվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խումբ, որտեղ ընդգրկված են ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սեղմ ժամկետներում և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խմբի կազմակերպած բազմաթիվ քննարկումների արդյունքում հստակեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց ԱԻՆ համակարգում աշխատանքի տեղավորման հիմնական խնդիրները, անհրաժեշտ պայմաններն ու ներկայացվող պահանջները։
ՀՀ ԱԻ նախարարությունը հայտարարել է մրցույթ` փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու համար։
Առաջին փուլում աշխատանքի մրցույթին կարող են դիմել միայն սայլակավոր հաշմանդամները։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ (բեռնել www.mes.am կայքից) և ներկայացնել ՀՀ ԱԻ նախարարություն (հասցեն` ք. Երևան 0054, Ա. Միկոյան 109/8, հեռ.` 010 31-77-31) կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: