Լրահոս

08.02.2013 11:43


Էդուարդ Շարմազանովը ողջունելի է համարում թուրքական քաղաքական շրջանակների կողմից ապաշխարանքի հաճախակիացած դրսեւորումները

Էդուարդ Շարմազանովը ողջունելի է համարում թուրքական քաղաքական շրջանակների կողմից ապաշխարանքի հաճախակիացած դրսեւորումները

Մեկնաբանելով օրերս Թուրքիայի քրդամետ “Ժողովրդավարական հասարակություն” կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքի հայտարարությունը, որում նա ներողություն էր հայցում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության իրագործման մեջ քրդերի մասնակցության համար` ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ողջունելի է համարել թուրքական քաղաքական շրջանակների կողմից ապաշխարանքի հաճախակիացած դրսեւորումները: «Բարձր եմ գնահատում Թուրքիայի “Ժողովրդավարական հասարակություն” կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքի կոչն` ուղղված վարչապետ Էրդողանին` դադարեցնելու երիտթուրքերի ոճրի ժխտումը, ընդունելու դրա փաստը եւ ներողություն հայցելու հայերից:

Կարծում եմ, որ քուրդ քաղաքական գործչի այս հայտարարությունը պետք է օրինակ ծառայի Թուրքիայի ներկայիս ղեկավարության համար` հաշտվելու սեփական պատմության ցավալի էջերի հետ՝  ներողություն խնդրելով հայերից եւ մյուս ցեղասպանված ժողովուրդներից»,-ասել է Էդուարդ Շարմազանովը: 

Այս խորագրի վերջին նյութերը