Քաղաքական

08.02.2013 11:34


Րաֆֆի Հովհաննիսյան. «Հրանտ Բագրատյանի հետ հանդիպմանը որևէ խոսք չի եղել թեկնածությունը հանելու մասին»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հրանտ Բագրատյանի հետ հանդիպմանը որևէ խոսք չի եղել թեկնածությունը հանելու մասին»

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ անգամ կեղծված ընտրությունների դեպքում, եթե երկրորդ փուլ չլինի, կարող ենք ասել, որ գնում ենք դեպի կործանում։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև կողմնակից է, որ սահմանադրական փոփոխությամբ ամրագրվի՝ քարոզարշավը պետք է տևի երկու-երեք ամիս: Նրա խոսքերով՝ այլապես թեկնածուները չեն հասցնում լինել հանրապետության բոլոր գյուղերում։

Ինչ վերաբերում է իր և ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Հրանտ Բագրատյանի միավորվելու մասին խոսակցություններին, Ր. Հովհաննիսյանը նշել է, որ իրենք թեկնածությունը հանելու և մյուսին սատարելու մասին որևէ խոսակցություն չեն ունեցել:

Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին էլ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել դադարեցնել այն։

–Երբ նրան հանդիպեցի,  նրա աչքերի մեջ ինձ հիշեցի իմ հացադուլի 15-րդ օրը։ Օրերի առումով անցել է ինձնից, բայց կարող եմ ասել, որ Անդրիասը իր պատգամն ուղարկել է հասարակությանը: Սկզբունքներին պետք է հասնել ոչ թե մահով, այլ ապրելով ու պայքարելով,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը