Լրահոս

08.02.2013 19:24


ՀՀ փաստաբանական դպրոցը կազմակերպում է հավակնորդների ընդունելության քննություն

ՀՀ փաստաբանական դպրոցը կազմակերպում է հավակնորդների ընդունելության քննություն

2013թ. փետրվարի 10-ին՝ ժամը 08:45-ից մինչև 18:15-ը, ՀՀ փաստաբանական դպրոցը կազմակերպում է հավակնորդների ընդունելության քննություն: ՀՀ փաստաբանական դպրոցում ուսուցանելու և փաստաբանական լիցենզիա ստանալու համար դիմել է 138 անձ, որոնցից քննությանը մասնակցելու թույլտվություն է ստացել 130 -ը:

 Որպես դիտորդ ընդունելության քննության կարգին կհետևեն միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Ամերիկյան Իրավաբանների Ընկերությունից, USAID-ից, հայաստանյան ՀԿ-ներից:

 ՀՀ փաստաբանական դպրոցն ամենայն պատրաստակամությամբ հրավիրում է նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին` լուսաբանելու քննական գործընթացը:

 Փաստաբանական դպրոցի քննությունները տեղի կունենան ՀՀ փաստաբանական դպրոցի համակարգչային սրահներում:

 

Այս խորագրի վերջին նյութերը