Լրահոս

08.02.2013 10:54


Հայրիկյանը երկու լուր է հայտնել՝ մեկը լավ, մյուսը` տխուր

Հայրիկյանը երկու լուր է հայտնել՝ մեկը լավ, մյուսը` տխուր

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը «Ֆեյսբուքի» իր էջում երկու լուր է տեղադրել՝ մեկը լավ, մյուսը` տխուր: Հայրիկյանի լավ լուրն այն է, որ իր դեմ իրականացված հանցագործության բացահայտումն սկսված է։ Նա հույս է հայտնել, որ շուտով պաշտոնական տեղեկատվություն կլինի այդ կապակցությամբ: 
Իսկ վատ լուրն այն է, որ աջ ձեռքն անաշխատունակ է. «29 սմ մարմնովս անցնօղ վերքը լավանում է, բայց շարունակում է ցավել և մնալ անաշխատունակ աջ ձեռքս։ Գիշերը աչք կպցնելու համար 2 անգամ ցավազրկող եմ սրսկուել որին խիստ դեմ եմ։ Հիմա էլ անտանելի ցավը շարունակւում է։ Լավ լինենք»,-գրել է Հայրիկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը