ԿԸՀ–ը Անդրիաս Ղուկասյանին կոչ է անում դադարեցնել հացադուլը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում արդեն 18 օր հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին կոչ է անում դադարեցնել հացադուլը:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է իր մտահոգությունը Հանրապետության նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի շարունակման վերաբերյալ, հատկապես նկատի ունենալով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը` կապված պարոն Ղուկասյանի առողջական վիճակի վատթարացման հետ:
Մտահոգ լինելով Հանրապետության նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով` հորդորում ենք պարոն Ղուկասյանին դադարեցնել հացադուլը և ձեռնարկել քայլեր առողջական վիճակի բարդացումներից խուսափելու համար:
Միաժամանակ, դիմում ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հանրապետության նախագահի թեկնածուի առողջական վիճակը անհապաղ դարձնել մասնագիտական քննարկման առարկա և հայտնել մասնագիտական կարծիք»,-ասված է ԿԸՀ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից դիմել է հացադուլի՝ պահանջելով, որպեսզի ԿԸՀ–ը չեղյալ համարի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը։ Անդրիաս Ղուկասյանը նաև պահանջում է, որ միջազգային դիտորդները հեռանան Հայաստանից։