Աշխարհ

08.02.2013 09:44


Խորհրդարանի փոխարեն Սահակաշվիլին ամենամյա ուղերձով ժողովրդին կդիմի Վրաստանի Ազգային գրադարանից

Խորհրդարանի փոխարեն Սահակաշվիլին ամենամյա ուղերձով ժողովրդին կդիմի Վրաստանի Ազգային գրադարանից

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին որոշել է փետրվարի 8-ին ամենամյա ուղերձով  ժողովրդին դիմել Վրաստանի Ազգային գրադարանից։ «Vesti.ru»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նախօրեին հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն։

Հիշեցնենք, որ այսօր նախատեսվում էր նախագահի ավանդական ամենամյա ելույթը խորհրդարանում։ Սակայն, փետրվարի 7-ին խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին հայտնել էր, որ այն անորոշ ժամանակով հետաձգվել է։ Ըստ Ուսուպաշվիլիի՝ այդ որոշումն ընդունել է խորհրդարանի մեծամասնությունը, ինչը կապված է Վրաստանի սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցում փոքրամասնության և մեծամասնության միջև անհամաձայնությամբ։

Նշենք նաև, որ Միախայիլ Սահակաշվիլիի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ 10 ամիս կա։ Տեսականորեն նա կարող է առանց խորհրդարանի համաձայնության ցրել կառավարությունը։ Իր հերթին խորհրդարանական մեծամասնությունը դա թույլ չտալու համար, որոշել է փոփոխություններ կատարել երկրի մայր օրենքում։

Այս խորագրի վերջին նյութերը