Լրահոս

08.02.2013 09:26


Սերժ Սարգսյանի շտաբի աշխատակիցները սպառնացե՞լ են

Սերժ Սարգսյանի շտաբի աշխատակիցները սպառնացե՞լ են

«Չորորդ ինքնիշխանությունը» գրում է, որ Դավիթաշեն համայնքում օրերս հետաքրքիր փաստ է արձանագրվել: Այս համայնքի բնակիչների շրջանում հեռախոսով անցկացվում է սոցիոլոգիական հարցում` «Ո՞ւմ եք ընտրելու» թեմայով: Քաղաքացիներից մեկը, ստանալով հեռախոսազանգը և լսելով հարցը, պատասխանել է. «Բայց քվեարկությունը գաղտնի է, և ես չեմ պատրաստվում հիմա ձեզ ասել, թե ում եմ ընտրելու»: Այնուհետև նույն քաղաքացին պարզում է, որ իր և ընտանիքի անդամների տվյալները, ինչպես նաև հասցեն հայտնվել են իրենց բակում տեղակայված Սերժ Սարգսյանի շտաբում: Շտաբի աշխատակիցները նշված քաղաքացուն սկզբում հաշվառել են 100 տոկոսանոց Սերժ Սարգսյանին քվեարկողների ցուցակում, սակայն «հարցումից» հետո ընտանիքը հայտնվել է «կասկածվողների» ցուցակում, ինչի արդյունքում` ՀՀ քաղաքացու հասցեն և ընտանիքի անդամների տվյալներր հայտնվել են Սերժ Սարգսյանի այդ հատվածի շտաբի պատասխանատուի մոտ: Հետո սկսել են նրանց հետ «աշխատել»` փորձելով իմանալ, թե ինչու են քաղաքացիները երկմտում` ընտրել, թե՞ ոչ Սերժ Սարգսյանին: Քաղաքացու այն դիտարկմանը, թե որտեղից գիտեք ես ընտրելու եմ, թե՞ ոչ, կամ ում եմ ընտրելու, շտաբից պատասխանել են, որ հարցումներից են պարզել:

«Սերժ Սարգսյանի շտաբի աշխատակիցները սպառնացել են «կասկածվողների» ցուցակում հայտնվածներին, որ եթե չընտրեք` ձեզ համար լավ չի լինի հետո»,–գրում է թերթը

 

Այս խորագրի վերջին նյութերը