«Հայփոստ» ՓԲԸ-ն Արարատ քաղաքում փետրվարի 7-ին վերաբացվել է արդիականացված 0602 փոստային բաժանմունք:
Ինչպես տեղեկացրին «Հայփոստ»-ից, շինարարական եւ արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ եւ սարքավորում: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:
Վերաբացման արարողությանը մասնակցում էին Արարատի մարզի փոխմարզպետ Աշոտ Մուրադյանը, Արարատի փոխքաղաքապետ Ադիբեկ Խուրշուդյանը, «Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայփոստ ՓԲԸ ղեկավարությունը եւ աշխատակիցներ, Արարատ քաղաքի բնակիչներ:
Հայփոստ ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթը 2013 թ. շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչեւ տարեվերջ նախատեսվում է արդիականացնել եւ նոր ստանդարտներին համապատասխանեցնել 50 փոստային բաժանմունք եւ մասնաճյուղ: 15 փոստային բաժանմունք կարդիականացվի Երեւանում, 35-ը` մարզերում: «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում Հայփոստ-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը:
Նոր ենթակառույցների եւ սարքավորման կիրառումն այսուհետ ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելու հնարավորություն կտա Արարատի բնակիչներին:
Արարատում վերաբացվել է փոստային բաժանմունքը