Աշխարհ

07.02.2013 16:40


Իվանիշվիլին չլսեց Սահակաշվիլիի «հիմարությունները». նրան թույլ չեն տվել ելույթ ունենալ

Իվանիշվիլին չլսեց Սահակաշվիլիի «հիմարությունները». նրան թույլ չեն տվել ելույթ ունենալ

Փետրվարի 8–ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդարանի առջև պետք է հանդես գար իր ամենամյա զեկույցով։ Սակայն խորհրդարանական ընտրություններում հաղթած Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիան որոշել է հետաձգել այն։

Սա պետք է լիներ Սահակաշվիլիի առաջին ելույթը 8–րդ գումարման խորհրդարանի առաջ և վերջինը՝ նախագահի կարգավիճակում։

Խորհրդարանական մեծամասնությունը որոշել է, որ Սահակաշվիլին պետք է ելույթով հանդես գա սահմանադրական փոփոխությունից հետո։ Համաձայն դրա՝ նախագահը զրկվում է խորհրդարանը ցրելու իրավունքից։ Սահակաշվիլիին ենթարկվող խորհրդարանական փոքրամասնությունը, սակայն, հրաժարվում է կողմ քվեարկել այդ փոփոխությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, թե չի պատաստվում փետրվարի 8-ին ներկա լինել խորհրդարանում՝ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ելույթի ժամանակ, և լսել նրա հիմարությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը