Լրահոս

07.02.2013 16:21


ԱԺ Էթիկայի հանձնաժողովը կղեկավարի Դավիթ Հարությունյանը

ԱԺ Էթիկայի հանձնաժողովը կղեկավարի Դավիթ Հարությունյանը
Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը, փոխնախագահ` «Հայ ազգային կոնգրես»-ի ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը: Վերջինս հանձնաժողովի կազմում փոխարինել է մինչ այդ ՀԱԿ-ը ներկայացնող Նիկոլ Փաշինյանին:

Կարգադրությամբ հաստատվել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի հետևյալ կազմը.

Դավիթ Հարությունյան` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն,

Լյուդմիլա Սարգսյան` «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցություն,

Կորյուն Նահապետյան` ՀՀԿ խմբակցություն,

Վահան Բաբայան` «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն,

Հովհաննես Մարգարյան` «Օրինաց երկիր» խմբակցություն,

Վահան Հովհաննեսյան` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն,

Թևան Պողոսյան` «Ժառանգություն» խմբակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը