Լրահոս

07.02.2013 16:08


Վրաստան ցեցով հիվանդ թուրքական կարտոֆիլ է ներմուծվել

Վրաստան ցեցով հիվանդ թուրքական կարտոֆիլ է ներմուծվել

Վրաստանի գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ Վրաստանում ցեցով հիվանդ կարտոֆիլի մեծ խմբաքանակ է հայտնաբերվել։ Այն Վրաստան է ներմուծվել Թուրքիայից: Խմբաքանակն առգրավվել է և պետք է ոչնչացվի։ Դեպքի մասին տեղյակ է պահվել նաև թուրքական կողմին։

Հիեշեցնենք, որ նախորդ տարի էլ Հայաստանի շուրջ 45 գյուղում էր կատրոֆիլի ցեցը տարածված։ Ըստ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանի՝ կարտոֆիլի ցեցի դեմ որոշակի պայքար գոյություն չունի. անհրաժեշտ է 2-3 տարի ընդհանրապես նշված բնակավայրերում դադարեցնել մորմազգիների մշակումը, իսկ դրանց փոխարեն հացահատիկային մշակաբույսեր ցանել։ Եվ միայն այդ դեպքում ցեցը կվերանա։

–Ամենայն հավանականության, վարակված կարտոֆիլը զարտուղի ճանապարհով Հայաստան է ներկրվել Վրաստանից կամ Թուրքիայից, ուստի դուրս է մնացել մեր վերահսկողությունից, իսկ ինչ վերաբերվում է հատուկ թակարդների միջոցով ցեցի դեմ պայքարին, ապա դա անարդյունավետ է։ Ցեցը Հայաստանի համար նորություն է, իսկ նախարարությունում որոշակի մշակված պայքար նրա դեմ դեռ չկա,–ասել էր Գրիշա Բաղյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը