Լրահոս

07.02.2013 15:50


Ներառական կրթության վերաբերյալ ՄԱԿ-ում քննարկում

Ներառական կրթության վերաբերյալ ՄԱԿ-ում քննարկում

Փետրվարի 6-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կայացել է կազմակերպության Մանկական հիմնադրամի (UNICEF) կողմից կազմակերպված «Ներառական կրթություն հաշմանդամություն ունեցող երեխաների համար» խորագրով բարձր մակարդակի քննարկում, որին ներկա են գտնվել ՄԱԿ-ում հավատարմարված անդամ պետությունների դեսպանները և պատվիրակությունները, ՄԱԿ-ի քարտուղարության տարբեր կառույցների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային հասարակական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: Քննարկումը նախագահել է UNICEF-ի գործադիր խորհրդի նախագահը, իսկ բացման խոսքով հանդես է եկել նաև UNICEF-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը:

Քննարկմանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը, ով ներկայացրել է հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության բնագավառում Հայաստանի անցած ուղին, ներկա վիճակը, ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև ապագա ծրագրերն՝ այդ թվում կառավարության օրենսդրական նախաձեռնությունները: Դեսպան Նազարյանն ընդգծել է, որ տվյալ բնագավառում արձանագրված առաջընթացը հնարավոր է դարձել ՀՀ կրթության ու գիտության նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, հայկական ու միջազգային հասարակական կազմակերպությունների և դոնոր երկրների միջև համագործակցության ու հետևողական համատեղ ջանքերի արդյունքում:

Այս խորագրի վերջին նյութերը