Լրահոս

07.02.2013 15:43


Տեղի է ունեցել ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական խորհրդակցությունը

Տեղի է ունեցել ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական խորհրդակցությունը

Փետրվարի 7-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին  տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Խորհրդակցության ընթացքում պատասխանատուները ներկայացրին նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքը՝ նշելով, որ կատարվել են բոլոր հանձնարարականներն ու ցուցումները: Մասնավորապես, ավարտվել էընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների մասին ուղեցույցի ուսուցման գործընթացըև ստուգարքներով ամփոփվել են գրաֆիկով հաստատված գործնական պարապմունքների արդյունքները, վերացվել են այդ ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները:

Հունան Պողոսյանը փաստեց, որ այս ժամանակահատվածում հանդիպումներ են եղել միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները, սպառիչ պատասխաններ են տրվել դիտորդներին հետաքրքրող հարցերին:

Օպերատիվ շտաբի պետը նշեց նաև, որ շարունակվում են ընտորղների ցուցակների կատարելագործմանն ուղղված աշխատանքներ, ինչպես և ներկայացրեց նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում քննարկման առարկա դարձած ահազանգերի ու զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների վիճակագրությունը:

Խորհրդակցության ավարտին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ: 

Այս խորագրի վերջին նյութերը