Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է և նա հնարավոր է դիմի ՍԴ
Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, և նրա առողջական վիճակը վատթարացել է: Այդ մասին «Panorama.am»-ի թղթակցին տեղեկացրել է Հայրիկյանի շտաբի համակարգող Մանյա Այվազյանը:
«Նրա առողջական վիճակը ավելի է վատացել, խնդիրներ են առաջացել, բայց ես կոնկրետ տեղեկություն չեմ կարող տալ, մնացածը բժիշկները կասեն», -նկատել է Մանյա Այվազյանը:
Կայքը հետաքրքրվել է` եթե Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է, հնարավո՞ր է թեկնածուն դիմի Սահմանադրական դատարան, Մանյա Այվազյանը պատասխանել է.
«Հայրիկյանի փաստաբանը իր հայտարարության մեջ ասել էր, որ այժմ (նկատի ունի այն պահին, երբ հայտարարություն արվեց -հեղ.) մենք չենք դիմում Սահմանադրական դատարան: Ես չեմ բացառում ոչինչ, բայց այժմ միանշանակ չեմ կարող ասել` մենք դիմում ենք, թե ոչ»:
Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավին, ապա Այվազյանն ասել է, որ Հայրիկյանի նախընտրական շտաբը քարոզարշավն իրականացնում է առանց իրենց թեկնածուի:
Նշենք, որ հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Պ. Հայրիկյանը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ: Նշանակվել էին համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Հայաստանի Սահմանադրության համաձայն, թեկնածուն, անհաղթահարելի խոչընդոտների առաջացման դեպքում, կարող է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու խնդրանքով։