Արման Մելիքյան. «Ուղղորդված ապատեղեկատվություն է տարածվել»
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր ժամը տասներկուսի սահմաններում իմ նախընտրական շտաբ այցելեց ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ պարոն Կ.Ս. Խաչատրյանը որի այցելության նպատակն էր "Tert.am"-կողմից կատարած «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» հրապարակման մեջ եղած տեղեկատվության պարզաբանումը: Պարզաբանումները տրվեցին: Արդյունքում պարզվեց, որ նշված հրապարակումը տեղ-տեղ կեղծել, տեղ-տեղ էլ խեղաթյուրել է ասածս: Հատկանշական է, որ հրապարակման մեջ ուղղորդված ապատեղեկատվություն է տարածվել այն մասին, թե ես, իբր, ինչ-որ մեղադրանքներ եմ հնչեցրել ԿԸՀ-ի հասցեին: Մի խոսքով սուտն ու խեղաթյուրումները խառնել են իրար: Բայց անգամ դա չէ հետաքրքիր, հետաքրքիրն այն է, որ ասուլիսիս վերաբերող բոլոր եղած հրապարակումներից ՀՀ դատախազությանը հետաքրքրել է ակնհայտորեն թխածը: Ի դեպ, հետքրքրվողները ասուլիսի ամբողջական տեսագրությունը` մասերով, կարող են գտնել իմ այս էջում»: