Քաղաքական

07.02.2013 15:00


Արմեն Բադալյան. «Բաղրամյան 26-ում արդեն որոշված է, որ երկրորդ տեղը լինելու է Րաֆֆի Հովհննիսյանը»

Արմեն Բադալյան. «Բաղրամյան 26-ում արդեն որոշված է, որ երկրորդ տեղը լինելու է Րաֆֆի Հովհննիսյանը»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ փետրվարի 18–ին կայանալիք նախագահական ընտրությունները կեղծվելու են, և քվեարկողների մասնակցության թիվը նկարվելու է Բաղրամյան 26-ում, երկորդ տեղն էլ որոշվելու է հենց այնտեղ.

Բաղրամյան 26-ում արդեն որոշված է, որ երկրորդ տեղը լինելու է Րաֆֆի Հովհննիսյանը։ Փիառ տեխնոլոգիաները պետք է բխեն հասարակության արժեհամակարգից։ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մազերը վարսավիրանոցում կտրելը կամ ձեռքով բարևելը լուրջ չի ընկալվում: Հրանտ Բագրատյանը գյուղ առ գյուղ ընկած՝ Հարվարդի համալսարանի տնտեսագիտություն է բացատրում: Ընտրողները գիտխորհրդի անդամ չեն, որ գնան նստեն, դու էլ դիսերտացիա չես պաշտպանում: Հայրիկյանը իրեն գերագնահատում է: Սերժ Սարգսյանն էլ արդեն ընտրված է՝ ռեսուրսներով։

Քաղտեխնոլոգը փոխանցել է իր ստացած տեղեկությունները, որ  տարբեր շրջաններում մտնում են մարդկանց տներ, գումար առաջարկում և հորդորում գնալ ընտրության։ «Ում ուզում եք ընտրեք, միայն թե գնացեք»,-ասում են նրանց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը