Ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող կազմակերպությունների մրցույթ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի սեպտեմբերի 13-ի N1036-Ա/Ք հրամանով ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը համալրելու նպատակով հայտարարում է մրցույթ: Երաշխավորված կազմակերպություններին կտրամադրվեն դրամաշնորհներ վերապատրաստումների կազմակերպման համար: Դրամաշնորհների չափը կախված կլինի տվյալ կազմակերպությունում հայտագրված ուսուցիչների քանակից: Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ցուցակները կազմակերպությունները կարող են ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության, տարածքային կառավարման լիազոր մարմնի (Երևանի քաղաքապետարանի) համապատասխան ստորաբաժանումներից՝ ըստ ենթակայության։
Ուսուցիչների վերապատրաստումները նախատեսվում է սկսել 2013թ. հունիսի 1-ից: Կազմակերպությունները մրցույթին մասնակցելու համար պետք է դիմեն՝ նշելով տարածքը և առարկան: Մրցույթի մասնակցության հայտի ձևը և այլ մանրամասն տեղեկությունները ներկայացված են ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքէջում (www.edu.am): Մրցույթին կարող են դիմել իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում ունեցող՝ 1) Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները` հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական, բարձրագույն և այլ ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ, 2) կրթության ոլորտի վերապատրաստումների փորձ ունեցող մասնագետներով համալրված հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ: 3. Ցանկում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած կազմակերպությունը պետք է ունենա՝ 1) վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (25-30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար, 2) ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ (մոդուլ), ուսումնանյութական բազա, կահավորանք, ՏՀՏ միջոցներ, սարքավորումներ, 3) վերապատրաստող մասնագետներ, ովքեր ունեն` ա. համապատասխան բարձրագույն մասնագիտական (առարկայական) կրթություն և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա ընթացքում վերապատրաստումների մասնակցության փորձ` ղեկավար և մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում, բ. գիտելիքներ` հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրական, իրավական-նորմատիվային, ուսումնական, բովանդակային, տեսության և մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ: 4. Կազմակերպությունը պետք է կարողանա. 1) ապահովել ուսուցիչների վերապատրաստման թեմատիկ, ուսումնական, պլան-ծրագրերի, թեստային առաջադրանքների, պարապմունքների ժամանակացույցերի մշակումը, 2) ապահովել վերապատրաստումների գործընթացի հետ կապված կազմակերպչական աշխատանքների պլանավորումը, իրականացումը և դասընթացի յուրացման արդյունքների գնահատումը, 3) կատարած աշխատանքների վերաբերյալ կազմել և Նախարարություն ներկայացնել ամփոփիչ բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ: 5. Կազմակերպությունը չի կարող մասնակցել մրցույթին եթե` 1) դատական կարգով ճանաչված է անվճարունակ, գտնվում է լուծարման, վերակազմավորման գործընթացում, արգելանքի տակ ունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք, 2) հայտ ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով: 6. Կազմակերպությունը ներկայացնում է Նախարարության կողմից սահմանված ձևի հայտ (Ձև-1, Ձև-2), որը ներառում է՝ 1)Դիմում, 2)Կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները, 3)անհրաժեշտ տարածքների, այդ թվում` ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր), 4)վերապատրաստող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք (CV), որը պետք է ներառի ինքնակենսագրական տվյալներ, այդ թվում` տեղեկանք սույն հայտի 3-րդ կետի 3-րդ ենթակետի վերաբերյալ, 5) Կազմակերպության` ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման բնագավառում վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկանք (առկայության դեպքում), 6)տվյալներ` ուսումնական կահույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնադիտողական պարագաներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով Կազմակերպության ապահովվածության վերաբերյալ, 7)հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից Կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճեններ, 8)Նախարարության կողմից հաստատված ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան մշակված` 80-110-ժամյա վերապատրաստման ծրագիր և դրան կից ուսումնաթեմատիկ պլան՝ համաձայն Ձև-2-ի, որը պետք է ներառի ներկայացված ծրագրի թեմատիկ բովանդակային բաղադրիչների բաշխումը` ըստ ժամերի: 7.Հայտերը ներկայացվում են հետևյալ հասցեով. Ք. Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, ՀՀ կրթության և գիտության նախարարություն 6-րդ հարկ, 611 և 617 սենյակներ, հեռ.52-47-77, 562351 Մրցույթին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2013թ. մարտի 7-ը:
Ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող կազմակերպությունների մրցույթ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի սեպտեմբերի 13-ի N1036-Ա/Ք հրամանով ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը համալրելու նպատակով հայտարարում է մրցույթ: Երաշխավորված կազմակերպություններին կտրամադրվեն դրամաշնորհներ վերապատրաստումների կազմակերպման համար: Դրամաշնորհների չափը կախված կլինի տվյալ կազմակերպությունում հայտագրված ուսուցիչների քանակից: Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ցուցակները կազմակերպությունները կարող են ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության, տարածքային կառավարման լիազոր մարմնի (Երևանի քաղաքապետարանի) համապատասխան ստորաբաժանումներից՝ ըստ ենթակայության։
Ուսուցիչների վերապատրաստումները նախատեսվում է սկսել 2013թ. հունիսի 1-ից: Կազմակերպությունները մրցույթին մասնակցելու համար պետք է դիմեն՝ նշելով տարածքը և առարկան: Մրցույթի մասնակցության հայտի ձևը և այլ մանրամասն տեղեկությունները ներկայացված են ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքէջում (www.edu.am):
Մրցույթին կարող են դիմել իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում ունեցող՝
1) Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները` հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական, բարձրագույն և այլ ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ,
2) կրթության ոլորտի վերապատրաստումների փորձ ունեցող մասնագետներով համալրված հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:
3. Ցանկում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած կազմակերպությունը պետք է ունենա՝
1) վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (25-30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,
2) ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ (մոդուլ), ուսումնանյութական բազա, կահավորանք, ՏՀՏ միջոցներ, սարքավորումներ,
3) վերապատրաստող մասնագետներ, ովքեր ունեն`
ա. համապատասխան բարձրագույն մասնագիտական (առարկայական) կրթություն և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա ընթացքում վերապատրաստումների մասնակցության փորձ` ղեկավար և մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում,
բ. գիտելիքներ` հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրական, իրավական-նորմատիվային, ուսումնական, բովանդակային, տեսության և մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ:
4. Կազմակերպությունը պետք է կարողանա.
1) ապահովել ուսուցիչների վերապատրաստման թեմատիկ, ուսումնական, պլան-ծրագրերի, թեստային առաջադրանքների, պարապմունքների ժամանակացույցերի մշակումը,
2) ապահովել վերապատրաստումների գործընթացի հետ կապված կազմակերպչական աշխատանքների պլանավորումը, իրականացումը և դասընթացի յուրացման արդյունքների գնահատումը,
3) կատարած աշխատանքների վերաբերյալ կազմել և Նախարարություն ներկայացնել ամփոփիչ բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ:
5. Կազմակերպությունը չի կարող մասնակցել մրցույթին եթե`
1) դատական կարգով ճանաչված է անվճարունակ, գտնվում է լուծարման, վերակազմավորման գործընթացում, արգելանքի տակ ունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք,
2) հայտ ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով:
6. Կազմակերպությունը ներկայացնում է Նախարարության կողմից սահմանված ձևի հայտ (Ձև-1, Ձև-2), որը ներառում է՝
1)Դիմում,
2)Կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,
3)անհրաժեշտ տարածքների, այդ թվում` ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր),
4)վերապատրաստող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք (CV), որը պետք է ներառի ինքնակենսագրական տվյալներ, այդ թվում` տեղեկանք սույն հայտի 3-րդ կետի 3-րդ ենթակետի վերաբերյալ,
5) Կազմակերպության` ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման բնագավառում վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկանք (առկայության դեպքում),
6)տվյալներ` ուսումնական կահույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնադիտողական պարագաներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով Կազմակերպության ապահովվածության վերաբերյալ,
7)հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից Կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճեններ,
8)Նախարարության կողմից հաստատված ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան մշակված` 80-110-ժամյա վերապատրաստման ծրագիր և դրան կից ուսումնաթեմատիկ պլան՝ համաձայն Ձև-2-ի, որը պետք է ներառի ներկայացված ծրագրի թեմատիկ բովանդակային բաղադրիչների բաշխումը` ըստ ժամերի:
7.Հայտերը ներկայացվում են հետևյալ հասցեով.
Ք. Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, ՀՀ կրթության և գիտության նախարարություն 6-րդ հարկ, 611 և 617 սենյակներ, հեռ.52-47-77, 562351
Մրցույթին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2013թ. մարտի 7-ը: