Լրահոս

07.02.2013 18:24


Օրենսդրորեն կկարգավորվի կուտակային վճարը

Օրենսդրորեն կկարգավորվի կուտակային վճարը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որով ամբողջական և բավարար օրենսդրական դաշտ կապահովվի 2014 թ. հունվարի 1-ից Հայաստանում գործելիք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետ և հետևողական իրականացման համար։

Նիստում հավանության է արժանացել «Ստանդարտացման մասին» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է վերացնել ոլորտը կարգավորող օրենքների անհամապատասխանությունը, որոշ հասկացություններ ավելի սերտորեն մոտարկել Եվրամիությունում գործող համանման հասկացություններին, ինչպես նաև նախատեսել պետտուրքի գանձում, որն իրականացնելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է ավելացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը, օրենսդրորեն ամրապնդել քաղաքացիների մասնակցությունն ինքնակառավարմանը։ Վերը նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը