Լրահոս

07.02.2013 14:12


Սամվել Բաբայանին ուղարկված Ադրբեջանի ՊՆ նախարարի նամակը ցնցել է ադրբեջանցիներին

Սամվել Բաբայանին ուղարկված Ադրբեջանի ՊՆ նախարարի նամակը ցնցել է ադրբեջանցիներին

Ադրբեջանի «Ումիդ» (Հույս) կուսակցության հասարակայնության հետ կապերի գծով փոխնախագահ Այնուր Իմրանովան սոցիալական ցանցերում տեղադրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի` 1993 թ-ի հուլիսի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար և բանակի հրամանատար Սամվել Բաբայանին հղած նամակը: Ադրբեջանի պաշտպանության նախարար, այն ժամանակ նախարարի պաշտոնակատար Աբիևն այդ նամակում գրել է, որ երկու երկրների ղեկավարների միջեւ հանդիպում անցկացնելու համար ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի առաջ պարտավորվում է երեք օրով դադարեցնել բոլոր տեսակի ռազմական գործողությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ադրբեջանական faktxeber.com կայքը հայտնում է, որ նամակի հրապարակումը, որում փաստվում է դեռեւս 90-ականներին Ադրբեջանի ՊՆ և ԼՂՀ ՊՆ միջև նամակագրության առկայությունը, ցնցում է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ: Ադրբեջանցի քաղաքական գործիչը նամակի մեկնաբանության մեջ նշել է. «Եթե Սաֆար Աբիևը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է դեռեւս 1993-ին, ապա ինչու են ադրբեջանական ժողովրդին մինչ օրս խաբում կեղծ բանակցություններով: Այդ ո՞ւմ աչքին են թոզ փչում»։

Կայքի օգտատերերից մեկը հիշեցրել է, որ այդ նամակի բովանդակության մասին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել նաեւ 1993 թ-ի հուլիսին:

Նամակի բովանդակությունից պարզ է դառնում, որ ղարաբաղյան բանակի գործողությունները ստիպել են ադրբեջանական կողմին խնդրել ԼՂՀ ուժային կառույցի ղեկավարին կրակի դադարեցման մասին։ Ասել է թե՝ ԼՂՀ զինված ուժերը ստիպել են Ադրբեջանին ճանաչել ԼՂՀ իրավասուբյեկտությունը, իսկ ՀՀ նախագահի պաշտոնում հայտնվելուց հետո Սերժ Սարգսյանը ստորագրելով Մայնդորֆյան հռչակագիրը՝ առաջին անգամ փաստաթղթով դուրս թողեց ԼՂՀ–ն, քանզի Մայնդորֆյան հռչակագրում կա միայն Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրությունը, չհաշված ՌԴ–ինը։

Տեղեկացնենք, որ 1994–ի մայիսին ստորագրված զինադադարի համաձայնագրի վրա նույնպես առկա է ԼՂՀ–ի ստորագրությունը։ Սամվել Բաբայանի ստորագրությունը վերջինն է դրվել այդ համաձայնագրի վրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի ուժային կառույցների ղեկավարներից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը