Լրահոս

24.06.2009 10:12


Հայաստան է ժամանում Միխայիլ Սահակաշվիլին

Հայաստան է ժամանում Միխայիլ Սահակաշվիլին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով  պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և տիկին Սանդրա Ռուլովսը:
ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանի և Միխայիլ Սահակաշվիլիի առանձնազրույցը: Այնուհետև կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի և Վրաստանի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Վրաստանի Նախագահի և տիկին Սանդրա Ռուլովսի կտրվի պաշտոնական ընթրիք:
Միխայիլ Սահակաշվիլին հանդիպում կունենա նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի Նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին: Այնուհետև Երևանի պետական համալսարանում Միխայիլ Սահակաշվիլին հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը