Նմանատիպ եզրակացության են եկել բրիտանական Էսեքս համալսաանի գիտնականները, ովքեր պնդում են, թե կնոջ հղիանալու հնարավորությունը ավելանում է, եթե նա շատ ժամանակ է անցկացնում իր հարազատների, մասնավորապես մոր հետ: Մասնագետները հետազոտել են մոտ 2 հազ. կնոջ, հաշվի առնելով նրանց սոցիալական պայմանները, ընդհանուր վերարտադրողական առողջությունը և ապրելակերպը:
Գիտնականները եզրակացրել են, որ ավելի հեշտ են երեխա ունենում այն զույգերը, ովքեր իրենց հարազատներին մոտ են ապրում և նրանց հետ լավ հարաբերություններ ունեն: Այդ եզրակացությունը հաստատվել է նաև այն բանից հետո, երբ հետազոտողները հաշվի են առել նաև այլ հանգամանքներ: Մասնագետները սա բացատրում են նրանով, որ մոր ներկայությունը շատ դրական է ազդում կնոջ վրա՝ առաջացնելով անվտանգության և խաղաղության զգացում: Իսկ ահա տղամարդու հոգեբանական և ֆիզիկական առողջության վրա զոնքաչի ներկայությունը շատ անգամ բացասական ազդեցություն է թողնում նույնիսկ այն դեպքում, երբ երկուսի միջև շատ լավ հարաբերություններ են հաստատվում։ Դա պայմանավորված է նրանով, որ ենթագիտակցական մակարդակով տղամարդը պատրաստ չէ կիսել իր սեփական տարածքը այլ` ուժեղ և անկախ անձնավորության հետ, ում նկատմամբ ինքը ոչ մի զգացմունք չունի: Այդ պատճառով էլ զոնքաչի հետ ապրող տղամարդիկ ավելի շատ են հակված տարբեր տիպի սսրտանոթային հիվանդությունների և սեռական խանգարումների:
Կինը ավելի հեշտ է հղիանում, եթե ապրում է մոր հետ