Լրահոս

07.02.2013 21:02


Ավստրալացին Կոկա-Կոլայի պատճառով կորցրել է ատամները

Ավստրալացին Կոկա-Կոլայի պատճառով կորցրել է ատամները

Արդեն բազմիցս ասվել է այն մասին, որ «Կոկա-Կոլա» ըմպելիքի չարաշահումը վնասակար է առողջության համար: Դրա հերթական ապացույցն է 25–ամյա ավստրալացի Ուիլյամ Քեկեուելի պատմությունը. նա բավական երիտասարդ տարիքում կորցրել է բոլոր ատամները: Ինչպես պատմում է Ուիլյամը, անցելով իր նոր աշխատանքին հյուրանոցային ոլորտում՝ ինքը երեք տարվա ընթացքում ամեն օր օգտագործել է մոտ 7 լիտր գազավորված ըմպելիք: Դրա պատճառով ատամներն այնքան են փտել, որ  արյան  վարակում է սկսվել, և բժիկները նրա կյանքը փկելու համար հեռացրել են բոլոր ատամները, իսկ դրանց փոխարեն արհեստական ատամնաշար տեղադրել:   

Այս խորագրի վերջին նյութերը