ՀԱԿ. «Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը նենգափոխվել է»
Այսօր լրատվական կայքերը տարածել են Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցը: Մասնավորապես www.tert.am, www.lragir.am, www.henaran.am և www.news.am և մի շարք այլ կայքերում հարցազրույցը ներկայացված է նենգափոխված: Մասնավորապես.
- Նոր կուսակցությունն, իմ կարծիքով, դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունը լիակատար լիբերալ տնտեսական համակարգի և ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է՝ պետության չափավոր վերահսկողության շրջանակներում։ Նման գաղափարախոսություն դավանող կուսակցություններ աշխարհում գոյություն ունեն, և դրանցից ամենահայտնին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն է՝ ի դեմս իր առաջնորդներ Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի։ Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրին, ապա այն, ըստ էության, չի տարբերվելու «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ծրագրից, այն է՝ ավազակապետության կազմաքանդում և սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ։
Կայքերի ներկայացրած տարբերակում.
- Նոր կուսակցությունն, իմ կարծիքով, դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունը լիակատար լիբերալ տնտեսական համակարգի և ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է՝ պետության չափավոր վերահսկողության շրջանակներում։ Նման գաղափարախոսություն դավանող կուսակցություններ աշխարհում գոյություն ունեն, և դրանցից ամենահայտնին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն է՝ ի դեմս իր առաջնորդներ Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի։ Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրին, ապա այն, ըստ էության, չի վերաբերվելու «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ծրագրից, այն է՝ ավազակապետության կազմաքանդում և սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ։
Հատկանշական է, որ երկու պարագայում էլ փոխված է մեկ կոնկրետ բառ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք հարցազրույցի աղավաղման մի կենտրոնից ստացած հրահանգի կատարման հետ:
Վերոնշյալ կայքերից պահանջում ենք անմիջապես շտկել կատարած նենգափոխումը, ներողություն խնդրել ընթերցողներից և հետայսու ձեռնպահ մնալ հասարակությանը կեղծ տեղեկատվություն տրամադրելուց:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք գտնել Հայ Ազգային Կոնգրեսի պաշտոնական կայքում` www.anc.am

ՀԱԿ մամլո ծառայություն