Քաղաքական

07.02.2013 13:53


Արամ Հարությունյան. «Հենց անհաղթահարելի խոչընդոտների պատճառով ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը սեփական թեկնածուներ չառաջադրեցին»

Արամ Հարությունյան. «Հենց անհաղթահարելի խոչընդոտների պատճառով ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը սեփական թեկնածուներ չառաջադրեցին»

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում ընդգծել է, որ հենց անհաղթահարելի խոչընդոտների պատճառով ԲՀԿ-ն, ՀՅԴև ՀԱԿ-ը սեփական թեկնածուներ չառաջադրեցին այս նախագահական ընտրություններին։ Որպես անհաղթահարելի խոչընդոտ նա բերում է փողերի լվացման անհիմն մեղադրանքի, համակիրների վրա ճնշումների և գաղտնալսումների փաստերը: Այսպիսով, Ա. Հարությունյանի համոզմամբ, այս ընտրություններն ի սկզբանե են կեղծվել, հետևաբար ինքը չի պատրաստվում մասնակցել դրանց:

Ա. Հարությունյանը վճռական է և, ինչպես նախօրոք հայտարարել էր, այսօր՝ ժամը 17:00-ին, ԿԸՀ–ի դիմաց մեկ օրով հացադուլի է նստելու, իսկ հետո հանելու է իր թեկնածությունը։ Մինչ այդ նա այցելելու է ԳԱԱ–ի մոտ հացադուլ հայտարարած նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանին.

Մեկ օրվա հացադուլը, պարզ է, որ ոչինչ չի փոխի, բայց դա մի հնարավորություն է փետրվարի 18-ից առաջ բարձրաձայնել ընտրությունների անօրինության մասին։

Ինչ վերաբերում է իր վճարած 8 մլն դրամ ընտրագրավին, նախագահի թեկածուն ընդգծել է.

–Սա իմ կյանքում ծախսած ամենանպատակային գումարն է։ Եթե 800 մլն դրամ էլ լիներ այդ ընտրագրավը, ես չէի ափսոսի։ Պայքարը լքում են նրանք, ովքեր մնում են ցուցակում

Նոր կուսակցություն ստեղծելու Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումն էլ նա շատ ճիշտ է համարում.

–ՀԱԿ–ին ի վերջո տալիս է քաղաքական կուսակցության տեսք: Նա տեր է կանգնում այն էլեկտորատին, որն իրենն է: ՀԱԿ-ում մարդիկ կան, որ իրոք իրեն պետք չեն: Ես ողջունում եմ իր այդ քայլը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը