Լրահոս

07.02.2013 13:03


Նվաստացրել է ստորադրյալ հանդիսացող զինծառայողին

Նվաստացրել է ստորադրյալ հանդիսացող զինծառայողին

N զորամասի շարքային զինծառայող Հովսեփ Ավդալյան ինքնասպանության փորձից` ինքնաձիգով իր կրծքավանդակի ձախ մասին կրակելուց հետո ողջ է մնացել:

Կատարվածի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Դավիթ Հովհաննիսյանին: Քննությամբ պարզվել է, որ նա հանդիսանալով թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, պաշտոնատար անձ, անցել է իր լիազորությունների սահմանները, կատարել իշխանազանցություն: Մասնավորապես` հայհոյել է իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող շարքային Հ. Ավդալյանին և ծեծի ենթարկել նրան, հայտնում է Փաստինֆոն: Վերջինս էլ չդիմանալով կոպիտ հայհոյանքի ձևով պիտակը կրելուն և ստորացուցիչ վերաբերմունքին՝ իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով ինքնասպան լինելու նպատակով կրակոց է արձակել իր կրծքավանդակի ձախ մասին, որի հետևանքով իր առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի («Զինծառայողին վիրավորանք հասցնելը») և 375-րդ հոդվածի («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը») 2-րդ մասերի հատկանիշներով:

Այս խորագրի վերջին նյութերը