Իշխանությունը տնօրենների արջի ծառայության կարիքը չունի
Այսօր ՀՀ կառավարության նիստը սկսվելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով և նշել, որ այն դպրոցի տնօրենները, ովքեր ուսուցիչներին և աշակերտներին ստիպողաբար տանում են նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավին, խստագույնս կպատժվեն։
–Աչալուրջ ենք լինելու։ Թող իմանան, որ միջամտելով՝ արջի ծառայություն են մատուցում, որի կարիքը չունենք։ Բոլոր տնօրենները պետք է իմանան, որ ԿԳ նախարարության կողմից խստագույն վերահսկվում է այս գործընթացը,–ընդգծել է վարչապետը։
ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ Ագարակ քաղաքի դպրոցի տնօրենին արդեն իսկ խիստ նկատողություն է ուղարկվել, իսկ Արարարտի մարզպետին հանձնարարվել է խիստ նկատողություն հայտնել Մասիսի քոլեջի տնօրենին։
Նախարարն ասել է նաև, որԿԸՀ–ի կայքում նշված է այն ցանկը, թե որ դեպքում թեկնածուները կարող են դպրոցներում նախընտրական հանդիպումներ անցկացնել։ Ինչպես նաև՝ ոչ դասերի ժամին դպրոցականների մասնակցությունը այս կամ այն քարոզարշավին արգելված չէ:

7or.am